Լրահոս

02.12.2009 11:28


Ինչու՞ Ռուբեն Հայրապետյանը ասուլիսին չէր եկել

Երեքշաբթի «Արցախ» մամուլի ակումբում ասուլիս էր հրավիրված, ու ըստ տարածված հաղորդագրության՝ բանախոսը լինելու էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Հայրապետյանն այդպես էլ չներկայացավ ասուլիսին։ Ակումբի պատասխանատուի՝ Ռ. Հայրապետյանին ուղղված զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։ Ավելի ուշ ակումբի պատասխանատուն հայտարարեց, թե իրեն հաջողվել է կապ հաստատել ՀՖՖ մամուլի խոսնակի հետ, ով տեղեկացրել է, թե Ռ. Հայրապետյանը կարևոր հյուրեր ունի ՈՒԵԱՖԱ-ից, այդ պատճառով էլ չի կարողացել ներկա գտնվել ասուլիսին։

Սակայն «Armsport» կայքէջի հարցին պատասխանելով՝ Ռ. Հայրապետյանն ասել է, թե  վերը նշված ակումբի հետ որևէ պայմանավորվածություն չի ունեցել, ուստի ասուլիս չէր կարող կայանալ:

«7օր»-ի հետ զրույցում ՀՖՖ մամլո խոսնակ Տիգրան Իսրայելյանն ասաց, որ Ռ. Հայրապետյանի չներկայանալու պատճառն իսկապես ՈՒԵՖԱ-ից հյուրեր ունենալն է։ Հարցին, թե այդ դեպքում Ռ. Հայրապետյանն ինչու է ասել, թե վերը նշված ակումբի հետ որևէ պայմանավորվածություն չի ունեցել, մամլո խոսնակը պատասխանել է.

-Չգիտեմ՝ «Armsport»-ը զանգահարե՞լ է պարոն Հայրապետյանին, թե՞ ոչ: Իրողությունն այն է, որ երեկ այստեղ ՈՒԵՖԱ-ից հյուրեր կային։

Տ. Իսրայելյանը, սակայն, խոստացավ, որ Ռ. Հայրապետյանից ճիշտ պատասխանն իմանալու դեպքում այն կհաղորդի մեզ.

-Եթե այսօր գա ֆեդերացիա ու եթե ասի, մենք ձեզ կպատասխանենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը