Լրահոս

02.12.2009 12:28


Կարեն Բեքարյան. «Մենք հունվարի վերջ-փետրվարի սկզբին պետք է արդեն ինչ–որ տեղաշարժ ունենանք հենց վավերավման իմաստով»

Կարեն Բեքարյան. «Մենք հունվարի վերջ-փետրվարի սկզբին պետք է արդեն ինչ–որ տեղաշարժ ունենանք հենց վավերավման իմաստով»

2009թ. սեպտեմբերի 5-ին «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ-ի նախագահ Կարեն Բեքարյանը «7օր»-ին ասել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բերելու է սահմանի բացմանը՝ հավելելով, որ հավանականությունը մեծ է, որ դա կլինի 2010թ. փետրվար-մարտ ամիսներին։ Այնուհետև հոկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ Կ. Բեքարյանը ևս մեկ անգամ պնդել էր իր այս կանխատեսումը։ Սակայն այսօր, երբ «7օր»-ը Կ. Բեքարյանից հետաքրքրվել է, թե շարունակո՞ւմ է մնալ նույն կարծիքին, որ հայ-թուրական սահմանը կբացվի փետրվար-մարտ ամիսներին, նա պատասխանել է.

-Ինձ թվում է՝ թյուրըմբռնում կա։ Ոչ թե կբացվի, ես ասել եմ՝ ժամանակացույցն ուժի մեջ կմտնի։ Այսինքն՝ վավերագրերի փոխանակում կլիմի, և դրանից հետո՝ արդեն ժամանակացույցն ըստ արձանագրությունների։

Նկատելով, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ դեկտեմբերի 7-ի այցը Վաշինգտոն համընկնում է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ եզրակացություն ընդունելու ժամանակահատվածի հետ՝ Կ. Բեքարյանը նաև նշել է՝  2009թ. դեկտեմբերի 6-8-ի հատվածում մենք արդեն ինչ-որ հանգրվան ենք մտնելու.

-Մենք հունվարի վերջ-փետրվարի սկզբին պետք է արդեն ինչ-որ տեղաշարժ ունենանք հենց ռատիֆիկացիայի իմաստով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը