Քաղաքական

05.04.2016 18:10


ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ

Վիեննայում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը և ԵԱՀԿ եռյակը (Սերբիա-2015, Գերմանիա-2016, Ավստրիա-2017) հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ավստրիայի (2017թ.) և ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի (2015թ.) ներկայացուցիչներս, խստիվ դատապարտում ենք շփման գծի երկայնքով տեղ գտած աննախադեպ բռնությունները: Ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին: Կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Տեղում իրավիճակի վատթարացումը մատնանշում է համակողմանի կարգավորման շուրջ համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցությունների ձեռնամուխ լինելու անհրաժեշտությունը:

Մինսկի խմբի անդամ պետությունները վերահաստատում են, որ պաշտպանում են ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերը և ողջունում են կողմերի հետ հնարավորինս շուտ ուղղակի խորհրդակցություններ սկսելու նրանց պլանները»:

Ավելի վաղ РИА «Новости»–ին գրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, մոտ օրերս կայցելեն Երևան, Բաքու և Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին լրագրողներին հայտնել էր Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն էլ «Թվիթթերի» իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 9–ին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 09.04 կժամանեն Երևան»,–հայտնել է Բալայանը՝ հավելելով, որ նրանց կընդունի Սերժ Սարգսյանը, հանդիպում կկայանա նաև ԱԳ նախարարի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը