Լրահոս

03.12.2009 13:25


«Կարևորագույն որոշումներն իրականացվում են նախագահի, այլ ոչ թե արտգործնախարարների գրասենյակում»

«Կարևորագույն որոշումներն իրականացվում են նախագահի, այլ ոչ թե արտգործնախարարների գրասենյակում»

Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների ժողովից հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանն առաջին անգամ ամրագրեց մի հայտարարություն, որտեղ խոսվում էր նաև ազգերի ինքնորոշման մասին, ինչը դիտարկվում է որպես առաջընթաց։ Անդրադառնալով այդ հայտարարությանը՝ ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, որ ամենակարևորն այն չէ, թե ինչ է մտածում է. Նալբանդյանը, ավելի կարևոր է այն, որ Բաքու վերադառնալուց հետո Ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները ցույց են տալիս, որ ազգերի ինքնորոշման իրավունքի Ադրբեջանի ընկալումը իրականությունից շատ հեռու է։

Նա նաև նշել է, որ Հայաստանի պատմության մեջ սա ամենավատ ժամանակահատվածն է՝ ունենալու ամենավատ արտաքին գործերի նախարարներից մեկին։

-Եկեք Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դատենք գործերով, ոչ թե խոսքերով։ Մենք ավելի շատ տեսնում ենք բաց թողնված հնարավորություններ, և ես նկատում եմ, որ մենք մեր պաշտոնյաների նկատմամբ ավելի շատ հավատի կարիք ունենք,- ընդգծել է  Ռ.Կիրակոսյանը։

«Որքանով են արտաքին քաղաքականության բացթողումները նախարարինը այն դեպքում, երբ նա նախագահի հանձնարարություններն է ի վերջո կատարում» լրագրողի դիտարկմանը Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանել է, որ արտգործնախարարի աշխատանքը նախագահինն է և փաստորեն թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում արտաքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն որոշումներն իրականացվում են նախագահի, այլ ոչ թե արտգործնախարարների գրասենյակում։ «Նույնը նաև Վաշինգտոնում է»,- հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը