Լրահոս

05.12.2009 15:46


Ռուսական խոսքի տոնը Հայաստանում

Երևանի Մոսկվայի տանը «Երիտասարդների տարի» ծրագրի շրջանակներում անցկացվեց «Մենք կարդում, խոսում  և երգում ենք ռուսերեն» երկրորդ միջդպրոցական փարատոն-մրցույթը, որը կազմակերպել էր «Սլավոնական տուն» հասարակական կազմակերպությունը, կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատան և «Միասնություն» հայ-ռուսական  երիտասարդական կազմակերպության աջակցությամբ: Փառատոնին մասնակցել են 17 դպրոց Երեւանից եւ 1 դպրոց /համար 10/ Հրազդանից: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, որը ընթերցեց Պուշկինի «Պղնձե ձիավոր» պոեմից հատված:

Փառատոնի արդյունքներով «ընթերցում» անվանակարգում առաջին կարգի դիպլոմին արժանացավ Նոր Նորքի թիվ 62 դպրոցի սանը, «արտասանություն» անվանակարգում առաջին մրցանակն ստացավ Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 դպրոցի սաները, իսկ «երգեցողություն» անվանակարգում' թիվ 77 դպրոցը: Շնորհվեցին նաեւ հատուկ մրցանակներ;

Բացի դրանից ՀՀ-ում դեսպանատան կողմից փառատոնի բոլոր մասնակիցները ստացան սերտիֆիկատներ եւ նվերներ: Փառատոնի կազմակերպչի,  «Սլավոնական տուն» հասարակական կազմակերպության ղեկավար Նոնա Գուստովայի խոսքերով' ավանդույթի համաձային 2010 թվականի ամռանը փառատոնի հաղթողները կստանան որպես մրցանակ Մոսկվա քաղաք մեկնելու ուղեգիր ' «Ոսկյա օղակ» շրջագայության:

Այս խորագրի վերջին նյութերը