Լրահոս

07.12.2009 11:09


ԿԳՆ. «Դպրոցները փակելու որոշումը պայմանավորված չի A/H1N1 վիրուսով»

ԿԳՆ. «Դպրոցները փակելու որոշումը պայմանավորված չի A/H1N1 վիրուսով»

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել գրիպի տարածման կանխարգելման միջոցառումներին նվիրված խորհրդակցություն, որը վարել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նախարարը հանձնարարել է ուշադրության ներքո պահել վիրուսային հիվանդությունների ախտանիշներով և թոքաբորբով բուժում ստացող յուրաքանչյուր հիվանդի առողջական վիճակն ու բուժման գործընթացը։ Ինչպես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, գրիպի համաճարակը կանխելու համար ՀՀ առողջապահության նախարարության և կրթության և գիտության նախարարության միջև հանրակրթական հաստատություններում դասերն ընդհատելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվում:

«7օր»-ի հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանն ասել է, որ այդ որոշման ընդունումը կպայմանավորվի ոչ թե A/H1N1 վիրուսով (խոզագրիպ), այլ սովորական սեզոնային գրիպով։

-Խոսքը (A/H1N1) վիրուսի մասին չէ. «խոզի գրիպի» առումով չի արվելու որևէ բան, իսկ որոշումը դեռ կայացված չէ։ Այսօր երեկոյան որոշումը կայացվելու դեպքում ԶԼՄ-ներին կհաղորդվի։ Այդ որոշումը կայացվելու է սովորական գրիպի պատճառով, քանի որ երեխաները հիվանդանում են, ձյուն չկա, սովորական գրիպի վիրուսը տարածվում է, և այդ առումով է գործընթացը գնում, իսկ «խոզի գրիպի» որևէ վտանգ գոյություն չունի,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը