Լրահոս

07.12.2009 11:50


Ավտոպատահարներ

Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում' Աբովյանի Նաիրյան փողոցին հարակից մարզադաշտի տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ կա հրդեհի բռնկման վտանգ:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Դեռեւս չպարզված հանգամանքներում` Ջ. Առաքելյանին պատկանող «Հյունդայի» մակնշի 13 ՍՍ 100 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել վառելիքի եւ յուղի արտահոսք:

Դեկտեմբերի 6-ին, ժամը 02.00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան 46 հասցեում տեղի է ունեցել ավտոպատահար:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում' «ՎԱԶ-2121» մակնիշի 16 ՏԼ 131 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը եւ շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի շարժիչի խցում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, 1983 թ. ծնված Մ. Պողոսյանը և ուղեւոր, 1986 թ. ծնված Հ. Մկրտչյանը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Վեդի քաղաքի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը