Լրահոս

18.10.2010 12:49


Սերգեյ Մինասյան. «...Համանախագահները Ադրբեջանից են մուտք գործել, Իրանից, թե պարաշյուտով են իջել, որևէ նշանակություն չունի»

Սերգեյ Մինասյան. «...Համանախագահները Ադրբեջանից են մուտք գործել, Իրանից, թե պարաշյուտով են իջել, որևէ նշանակություն չունի»

Քաղաքագետ, Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Արցախի խնդրի շուրջ ընթացող վերջին ամենալուրջ գործընթացները ռուս-հայկական պայմանագրի ստորագրումն ու Ալիև-Օբամա հանդիպումն են, իսկ մնացածները, այդ թվում ԵԱՀԿ դաշտային առաքելության դիտարկումը, պարզապես կարելի համարել որպես բանակցային գործընթացը շարունակելու միջոց, քանի որ կողմերը հասկանում են, որ այս գործընթացի գլխավոր նպատակը գործընթանցն է, այլ ոչ թե ինչ-որ արդյունք։

-Արդյունք մոտակա ժամանակներում դժվար  թե կարելի  է ակնկալել՝ ելնելով նրանից, որ կողմերից որևէ մեկը պատրաստ չէ այն զիջումներին, այն աստիճանի զիջումներին, որոնք կհամապատասխանեին մյուս կողմի պահանջներին։ Միջազգային հնարությունը այդպիսի ճնշում չի կատարում և չի կատարի,-ասել  է նա։

Անդրադառնալով Դաշտային առաքլեություն իրականացնելուց հետո Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը, որտեղ օգտագործվում են «օկուպացված տարածքներ» և «Ստեփանակերտ-Խանքենդի» տերմինները՝ Սերգեյ Մինասյանն ասել է.

-Այդ հայտարարությունը, բնականաբար, հայերեն չի եղել՝ արվել է անգլերենով, իսկ «occupy» նշանակում է գրաված տարծքներ։ Ոնց մենք ուզենանք բացատրել, հասկանալի է, որ այն տարածքները, որոնց մասին խոսքը գնում է, զբաղեցվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից, այնպես որ, ոչ մի կրիմինալ այդ հայտարարության մեջ չեմ տեսնում։ Իսկ ինչ վերբերում է «Ստեփանակերտ-Խանքենդի» անվանումների օգտագործմանը, ապա նշեմ՝ կարևորն այն է, որ Ստեփանակերտը կա, և մյուս կողմից էլ հասկանալի է, որ համանախագահները ստիպված են ինչ-որ մի բան անեն, ինչ-որ ռևերանսներ անել զուտ տեխնիկական առումով, որ Ադրբեջանն էլ նույնպես հնարավորություն ունենա իր հանրությանը բացատրելու, որ, իբր թե, այդ ԵԱՀԿ դաշտային առաքելությունը բխում է Ադրբեջանի շահերից։

Ըստ Սերգեյ Մինասյանի՝ Հայաստանի համար այդ հայտարարության դրական կողմն այն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է, և որ համանախագհները տեղի-անտեղի կրկնում են, թե ռազմական գործողությունների վերսկսում ոչ ոք թույլ չի տա։

-Իսկ այս տրամաբանությունից ելնելով՝ համանախագահները Ադրբեջանից են մուտք գործել, Իրանից են մտել, թե պարաշյուտով են իջել, որևէ նշանակություն չունի,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը