Քաղաքական

09.06.2016 16:40


Անդրանիկ Թևանյան. ««Համախմբում» կուսակցությունը հստակ խնդիր է դրել հասնել իշխանափոխության» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան. ««Համախմբում» կուսակցությունը հստակ խնդիր է դրել հասնել իշխանափոխության» (տեսանյութ)

–Այսպիսի մի խոսք կա. ասում են՝ եթե երիտասարդը հեղափոխական չէ, ապա նա հոգով արդեն ծեր է,–այս մասին հունիսի 9–ին «Համախմբումն այլընտրանք չունի» կարգախոսի ներքո տեղի ունեցած «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման համաժողովի ընթացքում ասել է «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Անդրանիկ Թևանյանը։

–Մեծ տարիքում մարդ պետք է արդեն պահպանողական լինի, քանի որ երիտասարդ տարիքում հեղափոխականությամբ վաստակում է որոշակի արժեքներ, որոնք ցանկանում է պահպանել և պաշտպանել,–հավելել է Թևանյանը։

Նա ընդգծել է, որ ելնելով Հայաստանի ներկայիս իրավիճակից՝ որևէ մեկը չի կարող չլինել հեղափոխական, և խոսքն ամենևին էլ քլունգով, բահով փողոց դուրս գալու մասին չէ, այլ այն արմատական փոփոխություններին հասնելու, որոնք անհրաժեշտ են Հայաստանին՝ անվտանգ, ուժեղ, զարգացող և արտագաղթի վտանգից զերծ լինելու համար։

–«Համախմբում» կուսակցությունը հստակ խնդիր է դրել հասնել իշխանափոխության՝ հասարակության լայն շրջանակների հետ համատեղ, իսկ նպատակը ներքին և արտաքին քաղաքականության փոփոխությունն է,– նշել է Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը