Տնտեսական

23.06.2016 12:25


Կառավարությունն արտոնություն տվեց Սուրիկ Խաչատրյանին

Կառավարությունն արտոնություն տվեց Սուրիկ Խաչատրյանին

Կառավարությունն այսօրվա նիստին հարկային արտոնություն տվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականներին։ Բացի այդ, գործադիրը, մեկ այլ որոշման համաձայն, «Խաչատրյան եղբայրներ» ընկերությանն ազատեց ՀԷԿ կառուցելու համար Հայաստան ներմուծվող սարքավորումների հարկերից:

«Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ-ն պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռներին, «Որոտան» ՀԷԿ-երի կասկադի գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանի որդիներին:

«Խաչատրյան եղբայրներ» ընկերությունը Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում պետք է կառուցի 4 մգվտ հզորությամբ փոքր հիդրոէներգոկասկադ:

Նշենք, որ հարկի վճարումը մոտ 50 միլիոն դրամ կկազմեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը