Լրահոս

11.12.2009 13:51


Ալբերտ Ազարյանը համոզված է, որ տեսաերիզը մոնտաժված է

Ալբերտ Ազարյանը համոզված է, որ տեսաերիզը մոնտաժված է

Վերջերս «www.YouTube.com» կայքում տեսանյութ էր տեղադրվել, որտեղ Հրանտ Թոխատյանն ու Ալբերտ Ազարյանը վիրավորում և անպատվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին։ Դրանից հետո առաջին անգամ Ալբերտ Ազարյանը որոշել է մամուլի ասուլիս հրավիրել, որ ասի, ինչպես ինքն է նշել, որ մաքուր է այդ հարցում, և եթե հեղինակներին բռնեն, ապա քթները կպոկեն։

-Ազնվությամբ եմ ասում՝ ես այնքան վատ վիճակում եմ հիմա, անգամ Ամերիկայից են ինձ զանգահարում և ասում այդ մասին։ Ես զարմանում եմ՝ ախր ինչո՞ւ պետք է ես վարկաբեկեմ մեր ղեկավարին։ Ես նայեցի ինտերնետով. ես այնտեղ ասում եմ, որ մեր նախագահը ընտրվում է Սերժ Սարգսյանը, եթե Սերժ Սարգսյանը դառնա մեր նախագահը, մեր դրությունը շատ կլավանա, ու այնտեղ ինչ-որ մի տեղ գլուխս թափ եմ տալիս, չգիտեմ ինչ... Ախր ո՞նց կարող էի ես այդպիսի բան ասել, ախր դա հնարավոր բան չէ։ Եթե ես գովում եմ, ասում եմ և իրոք իմ ցանկությունն է, որ ասում եմ, ինչո՞ւ պետք է ինչ-որ հիմար բան արվի, որը կցել են այնտեղ։ Եթե ես դա ասել եմ, ուրեմն պետք է երկու տարի առաջ ցույց տային։ Երկու տարի անցել է, հիմա նոր ինչ-որ մեկն ուզում է ինձ վարկաբեկել։ Ես Կիևյանում եմ ապրում։ Մինչև մետրո ոտքով գնում եմ, երկու ժամ է տևում, մեկն է կանգնացնում, ծիծաղում են, ուզես չուզես՝ պետք է բարևես, ինչ-որ խոսակցություններ են անում։ Էլ չեմ ասում, որ 400 ծնող էլ դպրոցում ունեմ։ Ես զգում եմ, որ այդ մարդիկ ինձ հարգում և սիրում են։ Ինչ-որ մեկը նախանձություն է տարել, դա հիմարություն է։ Դրան պետք է գտնել, այնպիսի տույժ տալ, որ զգա, որ այդպիսի բան չի կարելի անել,- ասել է Ալբերտ Ազարյանը։

Նա նաև նշել է, որ ինքը ոչ մի սեփականություն չունի, միայն դպրոցն է։ 80 տարեկան է և չի հասկանում, թե ինչպես կարելի է վարկաբեկել մի մադու, ով ամբողջ կյանքը դրել է Հայաստանի համար։ Նրա համոզմամբ՝ այդ տեսաերիզը մոնտաժված է։ Ա. Ազարյանին ասել են նաև, որ այդ հարցով զբաղվում են, որ գտնեն այդ հեղինակներին և դատական գործ հարուցեն։ Նա նշել է, որ չգիտի, թե ով է դա արել, բայց ով արել է, թող գլուխը պատին տա. «Դա գեղեցիկ բան չէր, դա չպետք է արվեր։ Ես ընդամենը մի քանի տարվա կյանք ունեմ, եթե այսքան տարի միշտ լավ եմ եղել և սիրել եմ իմ Հայաստանը, ինչպե՞ս կարելի է նման փոքր բանով վարկաբեկել այս մարդուն, այդքան վատ վիճակի մեջ դնեք»։

Նրա կարծիքով՝ Հրանտ Թոխատյանը ևս նման բաներ չի ասել։ Նա չի հիշում, թե ովքեր են անցկացրել նկարահանումները, ո՞վ է զանգահարել, ովքե՞ր են եղել ռեժիսորն ու օպերատորը և որտե՞ղ են անցել նկարահանումները։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը