Լրահոս

03.12.2010 10:51


Էդողանն ու Սարկոզին հեռախոսազրույց են ունեցել Մեդվեդևի հետ

Էդողանն ու Սարկոզին հեռախոսազրույց են ունեցել Մեդվեդևի հետ

Դեկտեմբերի 2-ին թրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջև։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից։

Թուրքիայի վարչապետը ՌԴ նախագահին ջերմորեն շնորհավորել է 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու կապակցությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև ռուս-թրքական փոխգործակցության վերաբերյալ և նրան բարձր գնահատական տվել։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ՌԴ-ում անցկացնելու կապակցությամբ Դ. Մեդվեդևին շնորհավորել է նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։

2 երկրների ղեկավարները խոսել են նաև ռուս-ֆրանսիական համագործակցության արդիական հարցերի մասին, մասնավորապես անձրադարձել են վառելիքաէներգետիկ ոլորտում փոխգործակցության նախագծերի հեռանկարներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը