Քաղաքական

26.10.2010 14:15


ԲՀԿ պատգամավոր. «Մենք ձգտելու ենք հավաքել 99,999 տոկոս»

ԲՀԿ պատգամավոր. «Մենք ձգտելու ենք հավաքել 99,999 տոկոս»

Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի խոսքերին, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում հաղթելու է և բոլոր մյուս քաղաքական ուժերը, ովքեր կլինեն ՀՀԿ-ի կողքին, նրանք էլ կհաղթեն, իսկ եթե ԲՀԿչսատարի էլ, ապա Սերժ Սարգսյանն էլի կհաղթի' ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը «7օր»-ին ասել է.

-Նման տիպի հայտարարություններին հակված չեմ մեծ ուշադրություն դարձնելու: Հասկանում եմ, որ քաղաքական գործիչնեը կարող են տեսակետներ արտահայտել, դրանք որքան էլ որ անհրաժեշտ կլինեն, թե ոչ, իսկ այլ քաղաքական գործիչներ կարող են հպանցիկ նայել նման խոսքերին:

Նա նաև ավելացրել է, որ ամեն մեկը պետք է ասի իր մտածածը:

Իսկ այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ի կողմից նման արտահայտություններ հատկապես սկսեցին արվել այն բանից հետո, երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց 50+1 ձայներ ստանալու իրենց նպատակի մասին, Վ. Բոստանջյանն արձագանքել է.

-Ամենայն հավանակնությամբ ճիշտ չի ընկալվել պարոն Ծառուկյանի խոսքը' 50+1 պետք է հավաքենք: Ընդհանրապես, պարոն Ծառուկյանը մի խոսք է ասել և դա հիմա չի ասել, միշտ է ասել' «Բագավաճ Հայաստան» քաղաքական ուժը կարող է իր վրա ամբողջությամբ վերցնել պետության պատասխանատվությունը, մեր հասարակությանը վերաբերվող ցանկացած հարցերի լուծման առումով միայն ու միան այն դեպքում, երբ որ մենք կունենանք 50 և 1 տոկոս վստահություն:

-Այսինքն, առաջիկա խորհրդարանական ընտրություններին չեք ձգտելո՞ւ ավաքել 50+1 տոկոս ձայն:

-Ո'չ, մենք ձգտելու ենք հավաքել 99,999 տոկոս,-պատասխանել  է Վ. Բոստանջյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը