Լրահոս

29.10.2010 11:34


ԵԽԽՎ նախագահ. «Այդ գործով հիմնականում զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ–ն, և այդ հարցին խառնվել մենք չենք կարող»

ԵԽԽՎ նախագահ. «Այդ գործով հիմնականում զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ–ն, և այդ հարցին խառնվել մենք չենք կարող»

Հոկտեմբերի 28-ին ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների համաժողովի 19-րդ նստաշրջանում՝ ԵԽԽՎ նախագահ Մոլութ Չավուշօղլուն այնուհետև պատասխանել է պատվիրակությունների անդամների հարցերին։

Ադրբեջանի պատվիրակության անդամ Աբուլֆազ Բաբաևը Մովլութ Չավուշօղլուին հարցրել է, թե ի՞նչ ներդրում կարող է ունենալ ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների համաժողովը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։

ԵԽԽՎ նախագահն իր հերթին հայտարարել է, թե կազմակերպության դերը վարվող բանակցություններին, դիվանագետներին աջակցելն է, հատկապես երկու երկրների ԵԽԽՎ պատվիրակությունների մակարդակով երկխոսության զարգացումն է։

-Բնական է, այդ տեսակ հարցերը մեր կազմակերպության հիմնական գործառույթը չեն։ Սակայն, չնայած դրան, մենք կարող ենք աջակցել երկու երկրների պատվիրակությունների բանակցություններին։ Ինչպես հայտնի է, 2005թ. ԵԽԽՎ-ն ԼՂ հակամարտության վերաբերյալ հատուկ բանաձև էր ընդունել, որի համաձայն ԵԽԽՎ Բյուրոյին առաջարկվել է ԼՂ վերաբերյալ հատուկ հանձնաժողով ստեղծել։ Այդ գործով հիմնականում զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն, և մենք, բնականաբար, չենք կարող խառնվել այդ հարցին։ Հակամարտության կարգավորմանն օգնելու համար մեր նպատակն է սոսկ խթանել երկխոսությունը երկու կողմերի պատվիրակությունների միջև։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հակամարտության ժամանակ առաջացած հումանիտար հարցերին։ Ռուս-վրացական պատերազմից հետո անմեղ տուժածների կյանքի բարելավման նպատակով մենք ԵԽԽՎ-ում այդպիսի հանդիպումներ անցկացրեցինք նաև այդ երկրների պատվիրակությունների միջև։ Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, մեր գործունեությունը մենք հիմնականում կառուցում ենք անհայտ կորածների, փախստականների և բռնի տեղահանվածների խնդիրների հիման վրա։ Համաժողովը նույնպես կարող է զբաղվել այդ գործով, և ես կարծում եմ, որ լինելով ԵԽ հիմնական կազամակերպությունը՝ նա պետք է դրանով զբաղվի,- ասել է Մովլութ Չավուշօղլուն։

Այս խորագրի վերջին նյութերը