Աշխարհ

05.10.2016 10:05


Քլինթոն. «Չեմ հիշում, որ առաջարկած լինեմ վերացնել Ասանժին»

Քլինթոն. «Չեմ հիշում, որ առաջարկած լինեմ վերացնել Ասանժին»

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է՝ չի հիշում, որ առաջարկած լինի չեզոքացնել «WikiLeaks»–ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։

Լրագրողների հետ զրույցում Քլինթոնը նշել է՝ նման կատակ չի հիշում, իսկ եթե նման բան ասած լիներ, ապա դա ամենևին էլ կատակ չէ։

Հիշեցնենք՝ «WikiLeaks»–ի տվյալներով՝ 2010–ին Քլինթոնը դիտարկել է անօդաչուի միջոցով ռեսուրսի հիմնադիր Ասանժին «վերացնելու» հնարավորությունը։

Երբ այս ամենի մասին լրագրողները հետաքրքրվել են Քլինթոնի շտաբի ներկայացուցիչ Ռոբբի Մուկից, վերջինը պատասխանելու փոխարեն խոսքը փոխել է և անդրադարձել Դոնալդ Թրամփին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը