Տնտեսական

03.11.2016 12:18


Որոնք են գազի սակագների նվազեցման աղբյուրները

Որոնք են գազի սակագների նվազեցման աղբյուրները

–ՀՀ կառավարությունը որևէ կերպ չի սուբսիդավորելու գազի սակագների նվազեցումը պետական բյուջեից,–այս մասին նոյեմբերի 3–ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ գոյություն ունի պարզ և շատ հասկանալի չորս գործոն, որտեղից էլ լինելու են սակագնի իջեցման աղբյուրները։

Առաջին՝ հունվարի 1–ին ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը, այսինքն՝ մենք ակնկալիքներ ունենք, որ տրանզիտի գինը կնվազի: Երկրորդ՝ սակագների նվազման արդյունքում «Գազպրոմ Արմենիան» ակնկալում է շուկայի ընդլայնում, ինչն էլ կհանգեցնի մի միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը,–պարզաբանել է վարչապետը։

Որպես երրորդ աղբյուր՝ նա նշել է, որ որոշակի ֆինանսական ծախսերի և վարկերի նվազման արդյունքում «Գազպրոմ Արմենիան» անելու է օպտիմալացում, իսկ որպես չորրորդ՝ «Գազպրոմ Արմենիայի» հիմնադիրը շուկայի ընդլայնման և շուկայի կայունացման համար առաջացող ֆինանսական ռիսկերը վերցնում է իր վրա:

–Բյուջեն որևէ կերպ չի սուբսիդավորելու ո՛չ ստվերային կերպով, ո՛չ ուղիղ։ Սակագները լինելու են հետևյալը՝ 10 հազար խմ–ից ավելի գազ սպառողի համար 257,56 դոլարին համարժեք դրամը պետք է դարձել 242,1 դոլարին համարժեք դրամ,–ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ եթե տվյալ կազմակերպությունը սպառում է ավելին, քան նախկինում է, ապա ավելի գազի համար իր սակագինը կդառնա 212 դոլարին համարժեք դրամ:

Կարեն Կարապետյանը նաև նշել է, որ 10 հազար խմ-ից պակաս գազ օգտագործող բնակչության համար սակագինը 146,7 դրամից կդառնա 139 դրամ, իսկ սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը