Տնտեսական

07.11.2016 13:40


Նախատեսվում է 69 մլն դրամի գնումներ անել՝ համակարգիչներ, մանր-մունր բաներ

Նախատեսվում է 69 մլն դրամի գնումներ անել՝ համակարգիչներ, մանր-մունր բաներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նոյեմբերի 7–ին խորհրդարանում հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցին հատկացվելու է 791 միլիոն դրամ:

–Նախատեսվում է 69 միլիոն դրամի գնումներ իրականացնել, իսկ 25 միլիոն դրամ հատկացվելու է գործուղումներին,-ասել է նա։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի այն հարցին, թե ինչ գնումներ են նախատեսում իրականացնել 69 միլիոն դրամով, Ռոբերտ Նազարյանը պատասխանել է.

–Մեր աշխատողների սպասարկման հետ կապված համակարգիչներ, կենցաղային նյութեր, մանր-մունր բաներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը