Տնտեսական

18.11.2016 12:20


Էներգետիկայի նախարարության շենք մտած նաիրիտցիները պահանջել են իրենց աշխատավարձերը (լրացված)

Էներգետիկայի նախարարության շենք մտած նաիրիտցիները պահանջել են իրենց աշխատավարձերը (լրացված)

«Նաիրիտ» գործարանի ներկա աշխատակիցները, որոնք արդեն 5-րդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել, այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել։ Նրանք անսպասելիորեն մտել են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության շենք և հանդիպում պահանջել նախարար Աշոտ Մանուկյանի հետ:

Նաիրիտցիները հայտնել են, որ չեն հեռանալու, քանի դեռ նախարարից հստակ պատասխան չեն ստացել աշխատավարձերը ստանալու ժամկետների վերաբերյալ։

Սակայն նրանց ասել են, որ նախարարը մասնակցում է Կառավարության նիստին և ցուցարարներին ընդունել չի կարող, ինչից հետո նաիրիտցիների մի մասը գնացել է Բ26՝ նախագահական նստավայր։

Ցուցարարների մի մասին, ի վերջո, հաջողվել է «բռնացնել» հետևի մուտքից փախչող նախարարին:

Աշոտ Մանուկյանը, լսելով նաիրիտցիների բողոքները, նշել է, որ խնդրով զբաղվում են, սակայն չի խոստացել տասնօրյա ժամկետում կատարել աշխատողների խնդրանքը, ինչից հետո բարկացած ցուցարարները բղավել են.

«Նախարարությունում մի ամիս աշխատավարձ մի՛ տվեք, մեր փողերը վերադարձրե՛ք»:

Նշենք, որ նախօրեին էլ «Նաիրիտի» նախկին ու ներկա աշխատակիցները հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ գործարանի վերագործարկման, աշխատավարձերի չվճարումից առաջացած տույժ–տուգանքների մարման ու ներկա աշխատողների աշխատավարձերի վճարման պահանջներով։ Կառավարությունից նրանք երթով շարժվել էին ՀՀ ԱԺ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը