Լրահոս

25.12.2009 12:10


Ադրբեջանցիներն ինչպես միշտ կեղծում են

Նախօրեին համացանցում հայտնվեց Խոջալուի մասին ադրբեջանական հերթական «ֆիլմը», որտեղ «հյուրասեր և խաղաղասեր» ադրբեջանցիները պատմում են Խոջալուի «ողբերգության» մասին:

Ակնհայտ ստի վրա կառուցված ադրբեջանական հերթական քարոզչական «ֆիլմում» առկա են բազմաթիվ կեղծ տեղեկություններ և խեղաթյուրված փաստեր:

Լկտի սուտ են Զորի Բալայանի «գրած» գրքից մեջբերումները:  Դեռ ամիսներ առաջ այս մասին հայտարարել է հենց Զ. Բալայանը, նշելով, որ ինքն այդպիսի գիրք չի գրել:

«Ֆիլմում» նշվում է, որ Խոջալուից փախած բնակիչները գնդակահարվել են հայկական Նախիջևանիկ գյուղի մոտ: Այս փաստը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ 1992թ. փետրվարին Աղդամի մոտակայքում գտնվող Նախիջևանիկ գյուղը հայկական զինուժի վերահսկողության տակ չէր:

«Ֆիլմն» ավարտվում է հուզիչ, սրտաճմլիկ երաժշտությամբ և, իբր թե զոհերի ու դեպքի ականատեսների լուսանկարներով: Ընդամենը 1-2 րոպե որոնումից հետո պարզ է դառնում, որ լուսանկարներից մեկը վիրավոր հայ երեխայի լուսանկար է, որը տպագրվել է «Комсомолец Кузбаса» թերթի 1991թ. դեկտեմբերի 5-ի համարում, իսկ հոդվածը կոչվում է «Долгая дорога в Эркеч»: Նշված հոդվածի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է http://www.press.karabakh.info կայքում:

Մնում է միայն ադրբեջանական ագիտպրոպի աշխատակիցներին խորհուրդ տալ ավելի ուշադիր լինել և այնպիսի կեղծիքներ անել, որ այդքան ակնառու չլինեն և հեշտությամբ չբացահայտվեն:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը