Աշխարհ

12.12.2016 10:25


Ժոզե Մոուրինյու. «Հենրիխի խաղն ուրախացնում է ինձ»

Ժոզե Մոուրինյու. «Հենրիխի խաղն ուրախացնում է ինձ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է 1։0 հաշվով «Տոտենհեմի» դեմ տարած հաղթանակի վերաբերյալ իր տպավորությունենրով։

«Սա շատ կարևոր հաղթանակ էր լուրջ մրցակցի դեմ։ Խաղի վերջին 10–15 րոպեներին մենք արժանի չէինք նյարդային վիճակին, քանի որ մենք արժանի էինք 2–րդ գոլին։ Տվյալ պահին 1։0 հաշիվը հիասքանչ է, քանի որ մենք բալերի կարիք ունենք»,–ասել է Մուրինյուն՝ հավելելով, որ թիմը լավ է խաղացել, և այժմ իրենք գնալու են հյուր «Կրիստալ Փելես» և «Վեստ Բրոմվիչ»։ Այս մասին հայտնում է «sports.ru»–ն։

Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի ստացած վնասվածքին՝ Մոուրինյուն նշել է, որ չի կարծում, թե այն լուրջ բան է։

«Գուցե նա չկարողանա խաղալ շաբաթվա ընթացքում։ Ես վախենում էի, որ վնասվածքը լուրջ կլնի, բայց թվում է՝ այդպես չէ։ Նա ամենաշատը 2 շաբաթ բաց կթողնի, և այդպես անգամ ավելի լավ է՝ թարմ կլինի «Բոքսինգ Դեյ»–ին»,– ասել է մարզիչը։

Նա ընդգծել է, որ Հենրիխի խաղն ուրախացնում է իրեն։

«Ինձ չեն անհանգստացնում անհատական պարգևատրումները, սակայն նրա նման խաղացողի համար, ով միշտ աշխատում և աշխատում է, դա մեծ արժեք ունի։ Այն 2 պահը, որ նա խլեց գնդակը, շատ կարևոր էին։ Նա հիասքանչ էր»,– հավելել է Մոուրինյուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը