Լրահոս

29.12.2009 10:57


Ապագայի ամենահեռանկարային մասնագիտությունները

«Forbes» ամսագիրը վերլուծել է գլոբալ զարգացումներն ու փորձել կանխատեսել, թե առաջիկա տասնամյակում ո՞ր մասնագիտություններն են լինելու ամենապահանջվածը։

Ամսագրի եզրակացությամբ՝ ամենահեռանկարային մասնագիտությունն ունիվերսալ զինվորն է։ Ապագայի մարտիկները կվերածվեն «խաղաղության պարտադրման», «սահմանադրական կարգի վերականգնման» գործողությունների հենասյուների։ Մոլորակի ծայրամասում թաքնված ահաբեկիչների և խռովարարների դեմ պայքարում անհրաժեշտ է «ապագայի զինվորը»։ Այդ պրոֆեսիոնալ զինվորները հատուկ պատրաստվածության կուրսեր են անցնում և պատրաստ են ոչ ստանդարտ հանձնարարություններ կատարել։

Երկրորդ տեղը, ըստ ռեյտինգի, զբաղեցրել է GR-մենեջերի մասնագիտությունը (կառավարական կապերի մասնագետ)։ Երրորդ տեղում դայակներն են։ Հնգյակի մեջ են մտել նաև այլընտրանքային տնտեսագիտության և Աֆրիկայում բիզնեսի ներդրման մասնագետները։ Հաջորդիվ գալիս են լրագրող-ագրեգատորները և նավթի դժվարհասանալի պաշարների հայտնաբերման մասնագետները։ Տասնյակը համալրում են գենետիկ բուսատեսակների արտադրմամբ զբաղվողները, քաղաքային բնակչության մասնագետները, ազգային և դավանաբանական կոնֆլիկտների կարգավորման մասնագետները։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը