Քաղաքական

10.11.2010 17:11


Արթիկի տարածաշրջանը բռնի ՕԵԿ-ականացվո՞ւմ է

Արթիկի տարածաշրջանը բռնի ՕԵԿ-ականացվո՞ւմ է

Վերջին շրջանում Շիրակի մարզում և Գյումրիում բավական աշխուժացել են ՕԵԿ-ականները, որոնք փորձում են համառ ջանքերի գնով վերականգնել իրենց հեղինակությունը և նոր մարդկանցով համալրել կուսակցությունը: Այս գործընթացը սկսվել է այս տարվա գարնան կեսերից և շարունակվում է մինչև այսօր: Հենց սկզբից  այդ նպատակին էր ծառայում այն, որ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ամեն հարմար առիթվ հայտնվում էր տեղական հեռուստաընկերությունների էկրաններին և սկսում էր գովերգել Արթուր Բաղդասարյանին ու նրա առաջնորդած ՕԵԿ-ին:

Իսկ այսօր, ինչպես «7 օր»-ին փոխանցեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով Արթիկի տարածաշրջանից է, Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ ՕԵԿ-ականացվում է:

-Հանրապետությունը քվոտայով բաժանել են իրար մեջ, և Արթիկի տարածաշրջանը տվել են Արթուրիկին: Ես Արթիկից եմ, անընդհատ առնչվում եմ այդ տարածաշրջանի հետ: Վերջերս տեղի միլպետ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՕԵԿ-ի քվոտայով, իսկ Արթիկի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղապետերը ՕԵԿ-ական են դարձել,-«7 օր»-ին ասել է Պետրոս Մակեյանը:

Նրա խոսքերով՝ գյուղապետերը մեղքի զգացումից ելնելով՝ իրենց արարքը արդարացնում են հանրային շահով. «Որպեսզի արդարանան, որ ադամակցել են այդ աղբ, փչացած կառույցին, ասում են, թե գյուղի համար են արել, որպեսզի մի օգուտ կարողանան գյուղին տալ: Տեղյակ եմ, «ախքանալու» համար Հոռոմ գյուղին կոմբայն են տվել, Մեղրաշենում հակակարկտային կայան են կառուցել, Փանիկին խոստացել են, որ մի հատ էլ էդպես կայան իրենց համար կկառուցեն»,-ասել է Պետրոս Մակեյանը: Նա նաև հավաստիացնում է, որ Արթիկի տարածաշրջանի ՕԵԿ-ականացման գործընթացին հատկապես ջանասիրաբար լծված է Արթիկի միլպետ Տիգրան Պետրոսյանը, որը դա անում է ուժի զոռով, պարտադրանքներով, բռնի:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը