Լրահոս

13.12.2010 13:23


Կումայրի արգելոցը ոչնչանու՞մ է

Կումայրի արգելոցը ոչնչանու՞մ է

Գյումրիի կենտրոնական հատվածը, որը հին, պատմական քաղաքն է ընդգրկում, ինքնին եզակի պատմամշակութային և ճարտարապետական հուշարձան է Հայաստանում: Այստեղ է Կումայրի ճարտարապետական արգելոցը: Սա մի տարածք է որն ամբողջովին կառուցապատված է 19-20-րդ դդ. դասական ոճի մեկ-երկուհարկանի տներով: Սակայն այսօր Կումայրի ճարտարապետական արգելոցի ճարտարապետական շատ նմուշներ ինքնափլուզվում են: Շատ տներում ուղղակի չեն կարող մարդիկ բնակվել, որովհետև վթարային են դարձել: Բնակիչները վերանորոգողական յուրաքանչյուր աշխատանքի համար պետք է թույլտվություն ստանան: 1980-ականներին ձևավորված Կումայրի արգելոցը եղել է անմիջապես կենտրոնական կառավարությանը ենթական ինքնուրույն թանգարան: Թանգարանի ստեղծման հիմնական նպատակն էր պահպանել և ուսումնասիրել տեղական կոլորիտն ու մաշակույթը: Թանգարան հռաչկվելուց հետո Կումայրի արգելոցում արգելվում էր որևէ կարգի շինարարություն իրականացնել, որպեսզի իրական տեսքը չխաթարվի: Սակայն 1988թ. երկրաշարժից  հետո շատ բան փոխվեց՝ արխիվները ոչնչացան, իսկ արգելոցն այլևս առանձին ինստիտուտ չէ, այլ քաղաքապետարանի կազմում անհասկանալի կարգավիճակ ունեցող ենթաբաժին:

Կումայրի արգելոցում է գնտվում նաև այն տունը, որտեղ նկարահանվել է «Հին օրերի երգը» հայտնի կինոնակրը: Այդ տունը պատականել է Գալուստ Մալխասյանին, իսկ այժմ այդտեղ ապրում է նրա թոռնուհին՝ Սոնա Մալխասյանը: Գյումրվա կոլորտի տիպօրինակ հանդիսացող այդ կառույցը ևս այսօր վթարային է, և այդ տանը բանակվելը վտանագավոր է:

«Ես գիտեմ-չգիտեմ՝ 22 տարի է՝ գալիս նայում, գնում են: Ինչ-որ եվրոպացի բարերաներ կան, գալիս-նայում են, բայց ոչ մի բան չի փոխվել»,-ասել է Սոնա Մալխասյանը:

Արգելոցի տարածքում է գտնվում նաև Լաուրա Մարտիրոսյանի տունը, որը բնակության համար ընդհանրապես պիտանի չէ: 45 տարի ապրել է, ու հիմա տնակ է դրել կողքին ու տնակում է ապրում: «Երբ վթարային դարձավ տունս, չթողեցին կառուցեինք, երեխաներս էլ թողեցին-հեռացան: Կումայրի արգելոցն է, բայց եղավ 22 տարի՝ ո՛չ սարքում են, ո՛չ էլ տեր կանգնում»,-իր հերթին նշել է Լաուրա Մարտիրոսյանը:

Ի դեպ նշենք նաև, որ հայրենի կառավարության կողմից այդքան գովազդվող տեխնոպարկն ընդգրկելու էր նաև Կումայրի արգելոցի տարածքը, որի շնորհիվ վթարային շենքերը ևս պետք է վերակառուցվեին: Սակայն մինչ այժմ ո՛չ տեխնոպարկ կա, և ո՛չ էլ շենքերն են վերակառուցված:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը