Քաղաքական

29.04.2017 12:24


Բաղանիսը խոշոր տրամաչափի գնդացիրներով գնդակոծվել է (ֆոտոշարք)

Բաղանիսը խոշոր տրամաչափի գնդացիրներով գնդակոծվել է (ֆոտոշարք)

Ապրիլի 28-ի ցերեկը՝ ժամը 17-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բաղանիսի հատվածի վրա: Այս մասին հայտնում է aravot.am–ը։

Ժամը 21-ից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակել է Բաղանիս գյուղի ուղղությամբ: Ժամը 21.30-ից ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներով շուրջ 10 րոպե գնդակոծել է Բաղանիս գյուղը:

Կրակոցների ձայները լսվել են Բաղանիսի հարևան Ոսկեպար և Ոսկեվան գյուղերում:

Ադրբեջանական գնդակոծությունը, բարեբախտաբար, մեծ վնասներ չի պատճառել:

Մանրամասները՝ aravot.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը