Լրահոս

14.12.2010 10:59


Ժերար Դեպարդիեն կնկարահանվի՞ Ադրբեջանի մասին ֆիլմում

Ժերար Դեպարդիեն կնկարահանվի՞ Ադրբեջանի մասին ֆիլմում

Ադրբեջանում գտնվող հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն նկարահանվում է Ադրբեջանի մասին վավերագրական ֆիլմում։  Դերասանը հանդիպել է Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարար Աբուլֆաս Կարաևի հետ, ում հետ զրույցի ժամանակ քննարկվել են կինոյի ոլորտում համագործակցության հարցերը։

Ժերար Դեպարդիեն վավերագրական ֆիլմում կկատարի Ալեքսանդր Դյումայի դերը, որը նվիրված կլինի հայտնի գրողի «ճանապարհորդությանը դեպի Ադրբեջան»։

Հիշեցնենք, որ Հայաստան և ԼՂՀ կատարած այցի ժամանակ հանրահայտ դերասանը հայտարարել էր, թե բավարար հիմք կա Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելու համար։

- Շատ ուրախ կլինեմ, եթե կարողանամ ֆրանսահայ դերասանների հետ մի ֆիլմ նկարահանել, որը պատմում է Հայաստանի մի ինչ-որ ժամանակաշրջանի մասին,-ասել էր նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը