Քաղաքական

04.05.2017 07:51


Մահափորձ է իրականացվել Նորաշենի գյուղապետի վրա. վարորդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մահափորձ է իրականացվել Նորաշենի գյուղապետի վրա. վարորդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վերին Արտաշատից դեպի Արտաշատ քաղաք տանող ավտոճանապարհի հատվածում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել ВАЗ 2107 մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կրակոցների հետևանքով ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Կարեն Ղազարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ է եղել նաև Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը, ով, ըստ նախնական տեղեկութունների՝ վնասվածքներ չի ստացել, իսկ Կ. Ղազարյանը 3 հատ ոստքին, և մեկ հատ ուսի շրջանում է վնասվածքներ ստացել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը արդեն ունեն օպերատիվ տվյալներ, թե ինչ մակնիշի ավտոմեքենայի միջից են կրակոցներ արձակել գյուղապետի ուղղությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև մեկ հատ պարկուճ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը