Լրահոս

14.12.2010 13:29


Արմեն Մարտիրոսյան. «Օրենքը հակասության մեջ է հենց Սահմանադրության ոգուն»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է 2010թ. մայիսի 18-ին  «Ավտոտրանսպորտայի միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության մասին ՀՀ օրենքին» դեմ լինելու կուսակցության պատճառները՝ նշելով, թե իրենք կողմ են ապահովագրության այդ գաղափարին, սակայն դեմ են ընդունված սուղ ժամկետին.

-Որովհետև այս ճգնաժամային իրավիճակում, երբ կառավարությունը անընդհատ խոսում է ֆինանսների բացակայության մասին, կարծում եմ, կառավարությունը պետք է հասկանա, որ ֆինանսները բացակայում են նաև քաղաքացիների մոտ, և իրենք ևս ֆինանսական բավականին մեծ բեռի տակ են, հատկապես հաշվի առնելով ներկա գնաճը և քաղաքացիների ստացած աշխատավարձերը։

Երկրորդ խնդիրը, ըստ Ա. Մարտիրոսյանի, այն է, որ նոր օրենքը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, որով ամրագրված են Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական կարգավորման սկզբունքները և Հայաստանի Հանրապետության օրենսդրության իրավական հիմքերը։

-Օրենքը հակասության մեջ է հենց Սահմանադրության ոգուն. նախաբանում հստակ գրված է, որ պետությունը քաղաքացիների բարեկեցության մասին պետք է մտածի,-ասել է Արմեն Մարտիրոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը