Լրահոս

18.01.2010 15:05


Գագիկ Մինասյանը մեկնաբանել է Հովիկ Աբրահամյանի ասածը

Գագիկ Մինասյանը մեկնաբանել է Հովիկ Աբրահամյանի ասածը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայանը 2009թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել էր, թե քաքղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք  չէ։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե արդյոք համամի՞տ է իր կուսակից ընկերոջ արտահայտած տեսակետի հետ և ինչպե՞ս կմեկանբանի այն, ասել է, թե Հովիկ Աբրահամյանի խոսքերը պետք չէ կոնտեքստից դուրս հասկանալ։

-Հովիկ Աբրահամյանն ասում էր այն մասին, որ ցանկացած մարդ համամասնական ցուցակով կարող է հայտնվել պատգամավորի կարգավիճակում, և այդպիսի մարդը երբ սկսի քննադատել՝ առանց բավականին պաշար ունենալու՝ լուրջ ներքին և արտաքին քաղաքական գործընթացները հասկանալու համար, այդպիսի մարդկանց մասին ինքը ասում է, որ նրանք, ովքեր ոչ այնքան իրենց ջանքերի և քաղաքական գիտելիքների շնորհիվ են հայտնվել խորհրդարանում, պետք է իրենց արտահայտությունների մեջ լինեն զգուշավոր,-ասել է նա։

Այն հարցին, թե իսկ ինչո՞ւ են այդպիսի պատահական մարդիկ հայտնվում խորհրդարանում, նա պատասխանել է, թե տարբեր կուսակցություններ տարբեր խնդիրներ են լուծում իրենց կուսակցական շարքերը համալրելիս, և այդ խնդիրը միայն հայկական չէ՝ աշխարհի բոլոր երկրներում էլ կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը