Քաղաքական

21.06.2017 23:06


ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներին

«Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու ժամանակ ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասքերովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

ԿԽՄԿ ներկայացուցիչները դիվերսանտներին տեղեկություն են փոխանցել նրանց ընտանիքների մասին, ինչպես նաև վերջիններից համապատասխան տեղեկություն են ստացել` փոխանցելու հարազատներին:

ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլը Գուլիևը (ծնվ.1968 թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960 թ.), ևս մեկ դիվերսանտ` Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978 թ.) դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է: Վերջինիս դին հայկական կողմն արդեն հանձնել է Ադրբեջանին: Դիլհամ Ասքերովն ու Շահբազ Գուլիևը ԼՂՀ-ում դատապարտվել են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու ,լրտեսության, հրազեն եւ զինամթերք կրելու ,երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, ԼՂՀ սահմանն ապօրինի հատելու ԼՂՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Դիլհամ Ասքերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման:

Այս խորագրի վերջին նյութերը