Քաղաքական

24.06.2017 16:14


Տիգրան Բալայանն արձագանքել է Իլհամ Ալիևի հայտարարությանը

Տիգրան Բալայանն արձագանքել է Իլհամ Ալիևի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ադրբեջանական բանակը աշխարհի 50 ուժեղագույն բանակների թվում է:

Բալայանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հեգնանքով գրել է․ «Նա կարող է վաղը հայտարարել, որ Ադրբեջանն աշխարհի 10 ամենաժողովրդավարական և ազատ երկրների թվում է: Թե՞ ես արդեն դա բաց եմ թողել»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը