Լրահոս

20.12.2010 14:41


ԲՀԿ խմբակցությունում խորհրդակցություն էր

ԲՀԿ խմբակցությունում խորհրդակցություն էր

Քիչ առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի մոտ ԲՀԿ խմբակցությունը խորհրդակցություն է անցկացվել:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «7օր»-ին ասել է, որ աշխատանքային քննարկում է եղել ԱԺ օրակարգում ընդգրկված նախագծերի հետ կապված ԲՀԿ խմբակցության դիրքորոշումները ճշտելու համար, ինչպես նաև խոսվել է ամանորյա միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:

ԲՀԿ-ական պատգամվոր Վարդան Բոստանջյանն էլ «7օր»-ին ասել է, որ խմբակցության վերաբերյալ առանձին հարցեր են քննարկել:

-Ենթադրենք մեր պատգամավորները կարող են դուրս գալ, մասնավորապես' ես, ծխելու: Ուրեմն ցանկալի չէ այնքանով, որ օրինակ դահլիճը մնա առանց պատգամավորների: Նման տիպի հարցեր էին խոսում:

Կառավարության հրավիրած ԱԺ այս արտահերթում ընդգրկված է նաև օտարալեզու դպրոցներին վերաբերող օրինագիծը: Թե ինչպես է ԲՀԿ-ն քվեարկելու այդ նախագծին, Վ. Բոստանջյանի խոսքերով' իրենք այս խորհրդակցության ժամանակ չեն հասցրել քննարկել: Իսկ Խ. Գալստյանն ասել է, որ այս կապակցությամբ իրենց կուսակցությունը նախորոք արտահայտվել է, ԲՀԿ-ի ներկյացրած շատ առաջարկներ ընդգրկվել են փաթեթում:

-Կարծում եմ, որ խմբակցությունը կողմ կքվեարկի,-նշել է Խ. Գալստյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը