Լրահոս

23.12.2010 17:15


ՀՀ նախկին վարչապետ. «Ճի՛շտ է, որ Բեգլարյան Գագիկին փոխարինում են, ասենք, Կարեն Կարապետյանով»

ՀՀ նախկին վարչապետ. «Ճի՛շտ է, որ Բեգլարյան Գագիկին փոխարինում են, ասենք, Կարեն Կարապետյանով»

ՄԱԱ-ում անդրադառնալով կադրային վերջին փոփոխություններին, մասնավորապես Գագիկ Բեգլարյանի հրաժարականին՝ Հ. Բագրատյանն ասել է.

-Իհարկե, ճի՛շտ է, որ Բեգլարյան Գագիկին փոխարինում են, ասենք, Կարեն Կարապետյանով։ Այնուամենայնիվ դա ավելի լավ է։ Բայց ո՞վ էր բերել Բեգլարյան Գագիկին։  Չեմ հավատում, որ այս քաղաքապետն ավելի լավ կաշխատի, բայց այս ցիվիլ մարդն ավելի ճիշտ է, քան Բեգլարյանը, բնականաբար։ 

Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ, ըստ Հ. Բագրատյանի,  չեն հարուցի, քանի որ այդ դեպքում նա կանցնի ընդդիմություն, և իշխանությունը ոչինչ չի շահի, սակայն այդ թեզն անընդհատ կշրջանառվի։

-Չեմ կարող ասել, որ նա միանում է, ասենք, ՀԱԿ-ին. դժվար թե մենք հիացած լինենք նրանով, նա մեզ ընդհանուր առմամբ մեծ հաշվով պետք չէ, բայց նա միայնակ կարող է ընդդիմություն լինել,-ասել է Հ. Բագրատյանը։

Ինչ վերաբերում է արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանկությանը, Հ. Բագրատյանն ասել է, թե նրան չի ճանաչում։

-Տնտեսական բլոկում փոփոխություն չկա, այնտեղ գումարելիների տեղերն են փոխել, իսկ գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում։

Ըստ Բագրատյանի՝ ամենայն հավանականությամբ Կարեն Կարապետյանը դիտարկվում է որպես վարչապետի թեկնածու, քանի որ նրան ուզում են հանել։

-Նա արդեն բոլորին զզվեցրել է իշխանության մեջ, այդ թվում նաև Սերժ Սարգսյանին, և հաջող տարբերակի դեպքում նա վարչապետին կհանի։ Այսօրվա վիճակով ամենահավանական թեկնածուն, իհարկե, Կարենն է Կարապետյան, պակաս հավանական՝ Վաչեն Գաբրիելյան, որը նույնպես խելոք կաշխատի, ոչինչ չի անի, բայց ի տարբերություն Տիգրան Սարգսյանի՝ անհասկանալի ճառեր չի ասի,-ընդգծել է նա։

Սերժ Սարգսյանը, նրա կարծիքով, երբեք բարեփոխումներ չի անի, չնայած սկսել է հասկանալ, ինչը բարեփոխում է նշանակում։ Բայց նա միշտ ոտքն արգելակի վրա է պահելու, և հենց տեսնի, որ իշխանությունը վերջնականապես չկորցնելու համար պետք է բարեփոխումներ անել, կգնա դրանց։

-Որոշակի ըմբռնում բարեփոխումների անհրաժեշտության, իհարկե, կա,-այդուհանդերձ ասել է Բագրատյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը