Քաղաքական

26.09.2017 21:05


Դիլհամ Ասքերովը չի ցանկանում նամակ գրել. ԿԽՄԿ-ն պարզաբանում է տվել

Դիլհամ Ասքերովը չի ցանկանում նամակ գրել. ԿԽՄԿ-ն պարզաբանում է տվել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է ղարաբաղյան հակամարտության հետ կապ ունեցող դատապարտյալներին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը՝ մեկնաբանելով Դիլհամ Ասքերովի ազգականների հայտարարությունները:

«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև: Սակայն դատապարտյալն ինքն է որոշում՝ օգտվի հարազատների նամակներին մշտապես պատասխանելու իրեն տրված հնարավորությունից, թե ոչ: Այսպիսով, դեպքեր են պատահում, երբ դատապարտյալը կարող է և չցանկանալ նամակ գրել, և ԿԽՄԿ-ն հարգում է դատապարտյալի ցանկությունը»,- նշեց Էթերի Մուսայելյանը:

Նշենք, որ նախօրեին Ասքերովի եղբայրը դժգոհել էր, որ այս տարվա մարտից իրենք Դիլհամ Ասքերովից ոչ մի տեղեկություն չունեն. «Մեզ ասում են, որ Դիլհամը չի ցանկանում նամակ գրել, խոսել տեսակապի միջոցով»:

Հիշեցնենք, նաև որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնությունգործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմիցհատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբիկողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովըդատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:

Այս խորագրի վերջին նյութերը