Քաղաքական

27.09.2017 14:35


Ալան Դանքընը՝ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի մասին․ «Բրիտանացի պատգամավորների նկատմամբ մեղադրանքները պետք է հետաքննվեն»

Ալան Դանքընը՝ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի մասին․ «Բրիտանացի պատգամավորների նկատմամբ մեղադրանքները պետք է հետաքննվեն»

Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Ալան Դանքընն անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարության մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալներին:

Նա ընդգծել է, որ եթե այդ կոռուպցիոն սկանդալների գործով բրիտանացի պատգամավորների նկատմամբ մեղադրանքներ կան, դրանք պետք է հետաքննվեն․ «Կարծում եմ, որ նախարարի և խորհրդարանականի գործունեության միջև տարբերություն կա: Մենք չպետք է նրանց ասենք, թե ինչպես վարվեն: Որպես նախարարներ՝ մենք պետք է հեռավորություն պահպանենք պատգամավորների գործունեությունից: Բայց ես մտածում եմ այնպես, ինչպես դուք: Եթե կան մեղադրանքներ բրիտանացի պատգամավորների նկատմամբ, դրանք պետք է հետաքննվեն»:

Նա նաև ընդգծել է, որ վերջին 40 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը պարբերաբար գրոհների է ենթարկվել The Guardian-ի կողմից:

«Դրա համար այն երբեք մեր սիրած պարբերականը չի եղել, սակայն նրանք միշտ լուրջ հետաքննություններ են իրականացրել թե՛ միջազգային, թե՛ ներքին հարցերով»,-ավելացրել է նա:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը