Լրահոս

27.12.2010 15:24


Վ. Դևրիկյան. «Այսօր ինտելեկտուալ միտքն է արտագաղթում»

Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանն ամփոփել է անցած վագրի տարին։ Ըստ նրա՝ գիտամշակութային ոլորտում եղել են որոշակի, անգամ միջազգային մակարդակի ձեռքբերումներ, իսկ երկրի համար շրջադարձային և դրական եղավ մեկ հարց.

-Այն դեպքերը որ եղան՝ տարբեր ծեծուջարդերի հետ կապված, որի բարձրակետը դարձավ հանրապետության նախագահի ելույթը, ինչը, ամեն դեպքում, ինչ-որ տեղ հույս է ներշնչում, որ անպատժելիության մթնոլորտը կվերանա։

Գրականագետը նաև ավելացրել է, որ հարցերի հարցը, բացասական առումով, մնում է արտագաղթը, որը հիմա արդեն որակապես այլ է։

-Եթե 1990-ական թթ. մարդիկ գնում էին, որովհետև պատերազմ էր, ապա այսօրվա արտագաղթի սարսափելին այն է, որ երիտասարդությունն է գնում, ինտելեկտուալ միտքն է գնում։

Նա նշել է, թե ներկա արտագաղթի դժբախտությունը այն է, որ ոչ միայն պատրաստված մտավորական զանգվածն է լքում հայրենիքը, այլ նաև այն հանգամանքը, որ այստեղ գիտության զարգացման համար համապատասխան միջավայր չկա, երիտասարդները Հայաստանում ապագա չեն տեսնում։

Այս խորագրի վերջին նյութերը