Քաղաքական

11.10.2017 09:45


Այսօր Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կլինեն Սոչիում

Այսօր Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կլինեն Սոչիում

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին: Այս մասին հայտնել են նախագահականի մամուլի ծառայությունից։

Սոչիում է լինելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այնտեղ մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։ Սակայն, որևէ ձևաչափով հանդիպում Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ կլինի, թե ոչ, դեռ հայտնի չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը