Քաղաքական

06.11.2017 15:11


Վայոց Ձորի մարզի բնակիչները փակել են Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Վայոց Ձորի մարզի բնակիչները փակել են Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Այսօր առավոտից Վայոց Ձորի մարզի 12 համայնքի բնակիչներ փակել են Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղարկել երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

«Ազատության» հետ զրույցում Շատին համայնքի բնակիչ Զավեն Սարգսյանը նշեց, որ ընտրությունների արդյունքում Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել իշխող Հանրապետականի թեկնածու Արթուր Ստեփանյանը, ով ունի «քրեական անցյալ»։

Ըստ Սարգսյանի, գյուղացիները համաձայն չեն այս արդյունքին և պահանջում են, որ խոշորացված համայնքը ղեկավարի Շատին համայնքի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանը։

«Ընտրությունների արդյունքում մեր ամենալավ գյուղապետը պարտվել է կաշառքի շնորհիվ, հիմա մենք հետ ենք պահանջում մեր գյուղապետին,-ասաց Զավեն Սարգսյանը՝ շարունակելով,-ոստիկանները հիմա պահանջում են, որ բացենք ճանապարհը, բայց մենք չենք ուզում, պահանջում ենք, որ վերադառնա մեր համայնքի ղեկավարը։ Չենք բացելու ճանապարհն այնքան ժամանակ, քանի դեռ Խուդոյանին չեն վերադարձրել մեզ գյուղապետ»։

Այս խորագրի վերջին նյութերը