Քաղաքական

07.11.2017 10:53


Դասադուլ ԵՊՀ-ում․ ուսանողների պահանջը տարկետման իրավունքը չվերացնելն է (տեսանյութ)

Դասադուլ ԵՊՀ-ում․ ուսանողների պահանջը տարկետման իրավունքը չվերացնելն է (տեսանյութ)

Այսօր առավոտից Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց ուսանողները բողոքի ակցիա և դասադուլ են իրականացնում։ Նրանք պահանջում են չվերացնել տարկետման իրավունքը․ այն նախատեսված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նոր օրինագծով:

Ուսանողները պտտվել են ԵՊՀ ֆակուլտետներով և կոչ արել բոլորին դասադուլ իրականացնել:

Համալսարանի անվտանգության աշխատակիցները փակել են դռները՝ թույլ չտալով ներսում գտնվողներին դուրս գալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը