Քաղաքական

16.11.2017 15:06


Շավարշ Քոչարյան. «Իրավիճակը որոշակի առումով պայթյունավտանգ է» (տեսանյութ)

Շավարշ Քոչարյան. «Իրավիճակը որոշակի առումով պայթյունավտանգ է» (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա տարածաշրջանային այցին՝ նշեց, որ այդ այցերը վաղուց են ծրագրված եւ այն կապված է դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ․

«Մյուս կողմից ակնհայտ է, որ որոշակի ակտիվություն կա համանախագահների կողմից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Ընդհանուր առմամբ գործընթացի վեկտորը տրվել է Վիեննայում, եւ առ այսօր դեռ չի փոխվել»:

Նրա հավաստմամբ, համանախագահների ակնկալիքն այն է, որպեսզի ԼՂ հարցի կարգավորման գործընթացում առաջընթաց լինի. «Պետք է կողմերի միջեւ վստահություն լինի, ինչն էլ իր հերթին ենթադրում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում: Արդեն քանի տարի է՝ ոչ միայն չկա առաջընթաց բանակցային գործընթացում, իրավիճակը նաեւ որոշակի առումով պայթյունավտանգ է, ինչի ապացույցն են նախորդ տարվա ապրիլյան դեպքերը»:

Հարցին, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կողմից ինչ-որ առաջարկություններ եղե՞լ են, պարոն Քոչարյանը պատասխանեց, որ ՌԴ արտաքին գործերի նախարարը չի գործում առանձին, նա գործում է եռանախագահների ձեւաչափում. «Ինձ համար տարօրինակ է, որ անընդհատ փորձում են առանձնացնել, առավել ևս, որ Լավրովը մի քանի անգամ հրապարակային հերքել է»:

Մանրամասները՝ aravot.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը