Քաղաքական

14.12.2017 16:16


Գալուստ Սահակյանն ապագա վարչապետի մասին․ «Կլինի՛ Սերժ Սարգսյանը»

Գալուստ Սահակյանն ապագա վարչապետի մասին․ «Կլինի՛ Սերժ Սարգսյանը»

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին։

«Անձ, որը մասնակցել է մեր երկրի ամբողջական ճակատագրին՝ անկախություն, պատերազմ, փորձություն, և ունի քաղաքական հենարան»,-նշել է նա՝ հավելելով, որ եթե Կարեն Կարապետյանն առանձին քաղաքական ուժ ունենար, գուցե կարողանար կրկին դառնալ վարչապետ։

«Ես չեմ մտածում, որ անընդհատ Կարեն Կարապետյան եք ասում, խնդիրը գնում է այդ ուղղությամբ։ Իմ ասածը կապված է նրա հետ, որ այստեղ ոչ թե պետք է քննարկումներ լինեն կամ մարդիկ մտածեն՝ վարչապետ ով պետք է լինի, այլ ես ասում եմ, որ կլինի՛ Սերժ Սարգսյանը։ Կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անենք, որ Սերժ Սարգսյանը ուզենա դառնալ վարչապետ»,-ավելացրել է Գ․Սահակյանը՝ պնդելով, որ չի կարող այնպես լինել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը