Քաղաքական

21.12.2017 15:00


Խառնաշփոթ իրավիճակ ԱԺ-ում․ Սասուն Միքայելյանը ՀՀԿ-ականներին առաջարկել է իրենց պատիվ տալ (տեսանյութ)

Խառնաշփոթ իրավիճակ ԱԺ-ում․ Սասուն Միքայելյանը ՀՀԿ-ականներին առաջարկել է իրենց պատիվ տալ (տեսանյութ)

ԱԺ այսօրվա աշխատանքների բնականոն ընթացքը խաթարվել է․ յուրաքանչյուր քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում է վերցնում։ Այս իրավիճակը վրդովեցրել է ՀՀԿ-ականներին։ Այդ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը հայտարարել է․ «ԱԺ բնականոն աշխատանքները խանգարելու միտում կա, որին կարելի է այլ լուծում տալ: Եթե գնում են այդ ճանապարհով, անհրաժեշտություն կա վերանայել կանոնակարգը, բայց առաջարկում եմ այդ ճանապարհով չգնալ»:

Ի պատասխան՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկել է․ «Երկու ժամ դեռ էստեղ ենք, մեզի կարող եք պատիվ տալ»:

ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանն էլ սկսել է գոռգոռալ, որ երեք հոգով 70 հոգու տանում-բերում են:

Իսկ խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է․ «ԱԺ նախագահությունը սադի գոքորները չեն, որ ոնց ուզեք, ըտենց էլ անեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը