Քաղաքական

10.01.2018 13:38


«Սասնա ծռեր»-ի աջակիցները կարճ ժամանակով փակեցին Արշակունյաց պողոտայի մի հատվածը

«Սասնա ծռեր»-ի աջակիցները կարճ ժամանակով փակեցին Արշակունյաց պողոտայի մի հատվածը

«Սասնա ծռեր»-ի աջակիցները և «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները փակել են Արշակունյաց պողոտայի՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքի դիմացի հատվածը։

Նրանք բողոքի այս ակցիայով աջակցություն են հայտնում ավելի քան կես ամիս հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի՝ Նուբարաշենի բանտից իրենց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջին, որը, ըստ ցուցարարների, չի բավարարվում։

Ցուցարարները «Հաց բերողի մահը չմարսած, նոր զոհե՞ր եք ուզում», «Կառափնարա՞ն, թե՞ դատարան», «Արթուրին սպանեցիք, հերթը ծռերի՞նն է» գրությամբ պաստառներ են պարզել։

Նշենք, որ այսօր «Սասնա ծռեր»-ից Արայիկ Խանդոյանի և մյուսների գործով նիստի ժամանակ վատացավ դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը։ Բիլյանը նաև պահանջում է պատշաճ բժշկական օգնություն։

Դատավորն այսօր ընթերցեց Նուբարաշենի բանտի ղեկավարության կողմից ստացված գրությունը, որտեղ նշված էր, որ Բիլյանը պատշաճ բժշկական հսկողության տակ է գտնվում, ու տեղափոխման անհրաժեշտություն չկա։

«Սասնա ծռեր»-ի աջակիցները և «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները, ի նշան բողոքի, դատարանից երթով շարժվեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն։

Մանրամասները՝ Ազատություն-ում։

Այս խորագրի վերջին նյութերը