Քաղաքական

18.01.2018 21:16


Շարմազանով․ Վաղը Սերժ Սարգսյանը կառաջարկի ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին

Շարմազանով․ Վաղը Սերժ Սարգսյանը կառաջարկի ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին

ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, որ քննարկել են միայն մեկ թեկնածուի հարց ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրելու համար: Այդ թեկնածությունը քննարկել առաջարկել է Սերժ Սարգսյանը:

Շարմազանովը նշել է՝ ՀՀԿ-ում կարծում են, որ սա այն թեկնածուն է, որի շուրջ հնարավոր է հասնել որոշակի լայն համաձայնության Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության հետ:

«Վաղը Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին՝ մեր կողմից առաջադրել Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում։ Կարծում ենք, որ նա ունի դրական հեղինակություն թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում: Հույս ունենք, որ նա այն թեկնածուն է, որը կարող է հավակնել ընդդիմության առնվազն մի հատվածի դրական վերաբերմունքին»,-ասել է Շարմազանովը:

Նա նաև հավելել է, որ որևէ անակնկալ բան չկա․ առաջադրելու են մի անձի, որի անունը շատերը հավանական համարել են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը