Քաղաքական

09.04.2018 17:54


Համազգային տոնախմբություն՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)

Համազգային տոնախմբություն՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատը և #ՄերժիրՍերժին նախաձեռնությունը համատեղ Համազգային տոնախմբություն էին նախաձեռնել՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ։

«Իր պաշտոնավարման տարիներին նա ինչքան ուզեց, այնքան վնաս տվեց հայ ժողովրդին ու Հայաստան պետությանը: Բնակչության մեծ մասին հասցրեց ծայրահեղ աղքատության, մյուս հատվածին՝ անհուսության,-ասված էր «Հանուն Հայաստան պետության» ճակատի հայտարարությունում,-այդ օրը դարձնենք իսկապես համազգային ուրախության, համախմբման, միասնաբար նշելու իրական տոն օր:
Ազգովի լցվենք ԱԶԱՏՈւԹՅԱՆ հրապարակ, փոխանցենք մեր ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ մեկս մյուսին, կիսենք Ազատիչից ԱԶԱՏՎԵԼՈՒ համազգային ուրախությունը: Սկիզբը դնենք համազգային համախմբման, ու այն դարձնենք վճռական կամք՝ համազգային կեղծիքներով ձևավորված ԱԺ-ին թույլ չտալու ՄԵԾ ՍՈւՏԱՍԱՆԻ քաղաքական վերակենդանացումը՝ իր պաշտոնավարման վերջը դարձնելով նոր ու նվիրական ՊԵՏՈՒԹՅԱՆ վերակերտման սկիզբ:
Միասին սկսենք համախմբման, միասնաբար որոշումներ կայացնելու ու իրականացնելու ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ու ՊԱՅՔԱՐԻ շաբաթը:
Միասին լուծելի են բոլոր հարցերը, խնդիրները՝ հաղթահարելի
»
:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը