Քաղաքական

11.04.2018 12:20


Ակցիա․ ԱԺ-ում վառվեց ազատության ջահը (տեսանյութ)

Ակցիա․ ԱԺ-ում վառվեց ազատության ջահը (տեսանյութ)

Քիչ առաջ ԱԺ ամբիոնից իր ելությում ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը կոչով դիմեց ՀՀ ազատ քաղաքացիներին․

«Եկել է պահը, երբ մենք կարող ենք կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամակետի իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը և կերտել մեր երազանքների Հայաստանը։ Դրա համար անհրաժեշտ է ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, գալ Ազատության հրապարակ, որտեղ մենք միասին կվառենք ազատության ջահը»։

Այս խոսքերից հետո Արարատ Միրզոյանը վառեց գունավոր ֆայեր: Նրան միացավ նաև Լենա Նազարյանը և ԱԺ նիստերի դահլիճը լցվեց գունավոր ծխով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը