Քաղաքական

17.04.2018 00:02


Հանրահավաքից հետո ակտիվիստները Երևանում կրկին փողոցներ են փակում (տեսանյութ)

Հանրահավաքից հետո ակտիվիստները Երևանում կրկին փողոցներ են փակում (տեսանյութ)

Մի խումբ ակտիվիստներ ինքնաբուխ փակում են Երեւանի կենտրոնի փողոցները։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ակտիվիստները փակել են Թումանյան-Աբովյան խաչմերուկը, ապա երթով շարժվել Հյուսիսային պոտղոյաով, որտեղ փորձել են փակել Հանրապետության հրապարակը։ Այս պահին նրանք փակել են նաեւ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը։ Որոշ դեպքերում ընդհարումներ եւ լեզվակռիվներ են լինում վարորդների ու ակտիվիստների միջեւ, սակայն լուրջ բախումներ չեն գրանցվել։

Ինչպես քիչ առաջ նշել է Նիկոլ Փաշինյանը, իրենք այդ գործընթացը չեն վերահսկում, մարդիկ ինքնաբուխ, ցանցային մեթոդով են փակում փողոցները։

Այս խորագրի վերջին նյութերը