Քաղաքական

17.04.2018 15:29


Լարված իրավիճակ՝ քաղաքի տարբեր հատվածներում

Լարված իրավիճակ՝ քաղաքի տարբեր հատվածներում

Ցուցարարները քիչ առաջ փակել էին «Հաղթանակ» կամուրջը. երթևեկությունը դադարեցված էր: Ոստիկանությունը պահանջեց բացել ճանապարհի երթևեկելի մասը:

Ճանապարհը բացվեց, ոստիկանները կանգնած են ցուցարարներին դեմ-դիմաց՝ մայթին զուգահեռ: Ժամանեցին կարմիր բերետավորներ: Ցուցարարները վանկարկում են՝ «Ոստիկան, միացիր», «Ոստիկան, մի եղիր ստրուկ»:

«Ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո ոստիկանության հատուկ ջոկատայինները վազելով հեռացան դեպքի վայրից։

a1plus.am-ը հայտնում է, որ Գյումրիում հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի, Մոսկվայում մի քանի տասնյակ հայեր ներս են մտել Մոսկվայում Հայաստանի դեսպանատուն և նստացույց են սկսել:

Իջևանում, Մեծամորում դասադուլ է:

Այս խորագրի վերջին նյութերը