Լրահոս

20.02.2010 09:42


ՀԱԿ. «Ոստիկանությունը հերթական անգամ գերազանցել է իր լիազորությունները»

Ոստիկանությունը հերթական անգամ գերազանցել է իր լիազորությունները եւ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների՝ փետրվարի 19-ի հերթական ուրբաթօրյա երթի նկատմամբ դիմել ապօրինի գործողությունների։ Երթն ուղեկցելու ու նրա անվտանգությունն ապահովելու փոխարեն, հատուկ ջոկատայինները ցուցարարներին ապօրինի պահանջներ են ներկայացրել, դիմել սադրանքների։

Այնուամենայնիվ, բողոքի երթը, հաղթահարելով խոչընդոտները ու շարունակվող բռնությունները, հաջողությամբ ավարտել է իր երթուղին։ Արդեն վերջնակետին հասնելուց հետո ոստիկանությունը շուրջկալ է կազմակերպել ու վեց երիտասարդների՝ Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին, Սերգեյ Գասպարյանին, Վարագ Նահապետյանին, Վահագն Գեորգյանին եւ Արեգ Գեւորգյանին բերման ենթարկել ոստիկանություն։

Արտաքին քաղաքական ձախողումների ծանրացող բեռի տակ, ներսում սոցիալական ընդվզման բարձրացող ալիքից տագնապած, վարչախումբը կորցրել է ինքնատիրապետումը ու դիմում է հոգեվարք ենթադրող ոչ ադեկվատ քայլերի։ □ՍԻԼ□ կոնցեռնի գրասենյակ ներխուժելուց հետո սա արդեն երկրորդ նմանօրինակ դեպքն է։ Նման մեղկ գործողություններով նա փորձում է ահաբեկչական մթնոլորտ ստեղծել՝ հնարավորինս նվազեցնելու համար Մարտի 1-ին նշանակված համահանրապետական հանրահավաքի մասնակիցների թիվը։ Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, դա հանգեցնում է տրամագծորեն հակառակ արդյունքի։

Այս խորագրի վերջին նյութերը