Լրահոս

07.12.2010 17:54


Հայաստանն անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների համաձայնագրին

Այսօր Ժնևում տեղի ունեցած Առևտրի Համաշխարհային Կազմակերպության Պետական Գնումների Կոմիտեի նիստում միաձայն որոշում է ընդունվել ԱՀԿ Պետական Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության մասին:

Համաձայնագրին Հայաստանի անդամակցությունը կարևորվում է պետական գնումների ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության համարժեքությունը ԱՀԿ գնումների հիմնարար սկզբունքներին ապահովելու տեսանկյունից: Այս կապակցությամբ նշված, ինչպես նաև գնումների համակարգում կատարվող բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարության կողմից մշակվել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ, որի հաստատմամբ Հայաստանի գնումների օրենսդրությունն ամբողջությամբ կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին

Համաձայնագրին անդամակցությունը Հայաստանի տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի մասնակցելու համաձայնագրին անդամակցող շուրջ 45 երկրներում կազմակերպվող պետական գնումների գործընթացներին' վերջիններիս արտադրողների հետ հավասար իրավունքներով, ինչը խթան կհանդիսանա հայաստանյան արտադրողների համար նոր շուկաներ գտնելու և արտադրությունն ընդլայնելու համար:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը