Քաղաքական

16.06.2018 12:24


ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Էջմիածնում` շրջափակել են ԵԿՄ-ի գրասենյակի շենքը (տեսանյութ)

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Էջմիածնում` շրջափակել են ԵԿՄ-ի գրասենյակի շենքը (տեսանյութ)

a1plus.am-ի տեղեկություններով այս պահին ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Էջմիածնում, ինչպես նաեւ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ամառանոց-առանձնատնում:

«Երկրապահ կամավորական միության» Էջմիածնի վարչության շենքն ամբողջությամբ շրջափակված է Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից, նրանք այստեղ ստուգումներ են անցկացնում, տեղեկություն կա, որի համաձայն գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատունը նույնպես ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է։

Իսկ Էջմիածնեցիները, ի նշան գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի, փակել են Մեսրոպ Մաշտոց պողոտա-Սուրբ Հռիփսիմե խաչմերուկը։

Նրանց խոսքով բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ քանի դեռ Մանվել Գրիգորյանն իր կլանի կատարած հանցանքների համար պատասխանատվության չի ենթարկվել.

«Ազատ Էջմիածին ենք ուզում»-ասում են ակցիայի մասնակիցները։

Այժմ նրանք քայլերթով շարժվում են քաղաքի կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը